Բաքվի հեռուստատեսության ռեպորտաժ է ներկայացրել՝ աջակցելով ուկրոնացիների կողմում կռվող ադրբեջանցի զինյալներին (Տեսանյութ)

«Военкор котенок» տելեգրամյան ալիքը (Յուրի Կոտենոկ) ներկայացրել է Բաքվի հեռուստատեսության ռեպորտաժը՝ ի աջակցություն ուկրոնացիների կողմում կռվող ադրբեջանցի զինյալների` մեկնաբանելով.

«Քանի որ «խավիարից» (հատկապես` փոխարկելի) հոտ չի գալիս, նման հեռարձակումները ոչ մի կերպ չեն ազդի Մոսկվայում Բաքվի լոբբիստների գործունեության վրա: Նրանք կշարունակեն Ալիևին ձոներ երգել և խոսել այն մասին, թե ինչպես՝ հանուն Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների, ցանկացածին կարելի է դավաճանել ու ծախել»։

Share This