Բաքվի «ապտակն» Ուկրաինային․ ինչ որոշում է կայացվել

Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառման համար ոչ պիտանի է հայտարարել Ուկրաինայից ներկրված 136 տոննա մսամթերքը։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում, փոխանցում է «Գազետա»–ն։

Փաստաթղթի համաձայն՝ ստուգված 170 տոննա մսամթերքից ուկրաինական ծագման 136,22 տոննան չի համապատասխանել սահմանված սանիտարական պահանջներին։

«Ապրանքների հայտնաբերված խմբաքանակները ենթակա են ոչնչացման կամ ուտիլիզացիայի՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Share This