Բանանով թեյ. լավագույն բնական միջոցը քնի խանգարումներից ազատվելու համար
Քնի խանգարումները կարող են լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար և բացասաբար ազդել մարդու կյանքի որակի վրա, սակայն դրանցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ:
Քունը շատ կարևոր է մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության համար: Քնի պակասը բարձրացնում է քրոնիկ հոգնածության և բազմաթիվ հիվանդությունների առաջացման հավանականությունը, որոնց թվին են դասվում զարկերակային գերճնշումը, ընկճախտն ու էներգիայի պակասը:
Քնած ժամանակ օրգանիզմը ոչ միայն հանգստանում է, այլև վերականգնվում է բջջային մակարդակով: Բացի այդ, քնի հետ կապված խնդիրները նպաստում են օրգանիզմի վաղաժամ ծերացմանը և կնճիռների ու պիգմենտային հետքերի առաջացմանը:
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին բարելավել քնի որակը: Դեռ մանկուց բոլորն էլ գիտեն, որ քնի որակը բարելավելու համար խորհուրդ է տրվում երեկոյան մի բաժակ գոլ կաթ խմել, սակայն կա մեկ այլ միջոց, որը շատ ավելի արդյունավետ է, քան կաթը:
Այս ըմպելիքը կօգնի հեշտությամբ խորը քուն մտնել և զգալիորեն կբարելավի քնի որակը: Ընդ որում, այն ոչ միայն արդյունավետ է, այլև շատ համեղ, քանի որ դրա գլխավոր բաղադրիչներն են բանանն ու դարչինը:
Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է 1 լիտր ջուրը եռացնել, այնուհետև կտրել բանանի ծայրերը, դեն նետել դրանք, իսկ կտրատված բանանն ավելացնել ջրին: Եռացնել խառնուրդը 10 րոպե, այնուհետև քամել և ավելացնել մի փոքր դարչին (ըստ ցանկության):
Այս համեղ ու արդյունավետ ըմպելիքը (1 բաժակ) խորհուրդ է տրվում խմել քնելուց մեկ ժամ առաջ: Այն կբարելավի քնի որակն ու թույլ կտա հանգստանալ՝ վայելելով առողջարար քունը:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
