Բանակում ոչ միայն բարեփոխումներ չեն իրականացվում, այլև բարեփոխումների փաթեթ անգամ չկա

Բանակում ոչ միայն բարեփոխումներ չեն իրականացվում, այլև բարեփոխումների փաթեթ անգամ չկա։ Անամոթ հայտարարություն է, թե բանակում որևէ բարեփոխում է իրականացվում։
▫️Սուրեն Պապիկյանը բանակի խնդիրներով զբաղվելու փոխարեն գնում է Ալավերդի և մասնակցում այնտեղ իշխանազավթման գործընթացին։ Եթե այդ մարդու մոտ դա է լավ ստացվում, նրան թող նշանակեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, գնա այդ գործով զբաղվի։
▫️Բանակում սպանությունների դեպքերը կոծկվում են ինքնասպանությունների անվան տակ, և Նիկոլ Փաշինյանը դրանից տեղյակ է։ Մենք դեպք ունենք, երբ ճակատին հրազենի 2 կրակոցով սպանությունը որակվել է ինքնասպանություն։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան
Возможно, это изображение 3 человека
Share This