Բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով մահվան դեպքերը պահպանվում են. Պապիկյան

Չնայած մեր ջանքերին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը դեռևս գրանցվում են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«2024 թվականին մեր նպատակն է լինելու նման դեպքերի թիվը հասցնել զրոյի։ Մենք չենք խուսափում, որ կան դեպքեր, որոնք կապված են ոչ կանոնադրային հարաբերությունների հետ։ Մենք լուծում ենք փնտրում և համագործակցում այլ մարմիններիի հետ՝ բացահայտելու խնդրի բուն պատճառը: Այս հետեւողական աշխատանքը արդյունք կտա։Ոչ մարտական պայմաններում զինվորականների մահը լուրջ խնդիր է: Միաժամանակ, վիճակագրությունում ներառված է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զինծառայողների շրջանում զոհերի թիվը»,- հավելել է Պապիկյանը։

Share This