Բայդենը քիչ հավանական է համարել, որ Արևմուտքը ներքաշվի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ հավանական է համարում, որ ուկրաինական զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու որոշումը կհանգեցնի նրան, որ Արևմուտքը ներքաշվի Մոսկվայի հետ հակամարտության մեջ։
«Դա տեսականորեն հնարավոր է, բայց քիչ հավանական է», – ասել է նա ABC News-ին:
Ըստ Բայդենի՝ դա պայմանավորված է նրանով, որ «ոչ մի ամերիկացի զինվոր չի ներգրավվել ուկրաինացիներին անհրաժեշտ զենք մատակարարելու մեջ»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 31-ին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ռուսական տարածքին։ Ինչպես հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, խոսքը միայն Խարկովի մերձակայքում գտնվող ռուսական շրջանների վրա հարձակումների մասին է։
Միաժամանակ նա չի բացառել, որ ռուսական տարածքի վրա ամերիկյան զենքի հարձակումների շրջանակը կավելանա։ Գերմանիայի նախարարների կաբինետը նույն օրը հայտարարեց, որ գերմանական զենքը կարող է օգտագործվել Խարկովի մարզում ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար։ Սակայն ներկայումս արևմտյան երկրների միջև միասնականություն չկա Ուկրաինայում իրենց զենքի կիրառման սահմանափակումների հարցում։
