Բալիի ափերի մոտ զբոսաշրջային նավ է այրվել

«Mutiara Timur I» զբոսաշրջային նավը բռնկվել է Բալիի ափերի մոտ,  ուղևորներին տարհանում են։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն։

««Mutiara Timur I» նավի վրա հրդեհը տեղի է ունեցել ինդենեզական Լոմբոկ կղզու մոտակայքում գտնվող ջրերում»,- նշել են ինդոնեզական ԶԼՄ-ները։

Զբոսանավում այդ պահին եղել է 236 մարդ: Նրանց վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Մինչ այս՝ հոկտեմբերի 25-ին, 14 մարդ է զոհվել Ինդոնեզիայի ափերին մարդատար նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով։ Փրկարարների շնորհիվ 312 մարդ ողջ է մնացել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )