Արևմուտքի միլիարդավոր դոլարների օգնությունը Ուկրաինային անիմաստ էր. վերլուծաբան

Արևմտյան երկրները, Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելով, փող են նետում «սև խոռոչի մեջ»։ Այս մասին SwebbTV-ի եթերում հայտարարել է շվեդ վերլուծաբան Լարս Բերնը։

 

Բերնը ընդգծել է, որ արևմտյան կառավարությունների նման որոշումը «մաքուր խելագարություն» է։

 

«Միլիարդը միլիարդի հետևից «Ուկրաինայի» սև խոռոչ ուղարկելը մաքուր խելագարություն է», – նշել է վերլուծաբանը։

 

Նա կարծիք է հայտնել, որ Արևմուտքը սխալ է թույլ տվել հենց սկզբից՝ Ռուսաստանին, մասնավորապես՝ նրա բանակին գնահատելիս։

Share This