Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս հանել Անդրկովկասից

Օրերս   «Առաջադեմ Հայաստան»  քաղաքացիակայն  նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը Հայաստանի ներքաղաքական վիճակի և սպասվող Սահմանադրության փոփոխության և  դրանից բխող սփյուռքի դերակատարության հնարավոր նվազման  հետ կապված տեսակետ էր հայտնել, որը մամուլում ակտիվ շրջանառվեց:

Հիշյալ տեսակետի վերաբերյալ որոշ  քաղաքական գործիչներ ևս իրենց խոսքն են ասել թեմայի շուրջ:Մասնավորապես  ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ:Վերջինիս խոսքերով՝  «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ մտահոգությունն ու կարծիքը կիսում է , որը  շատ արդիական է ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծության ֆոնին: Իսկ սահմանդրության հնարավոր  փոփոխությունը  ծանր հետևանքների առաջացման պատճառ կարող է լինել:

  –Նախաձեռնության անդամը  իր հարցազրույցում անդրադառնալով ՀՀ–ում անցկացվող հնարավոր ընտրություններին եւ Սահմանադրական փոփոխությունների անցկացմանը նշել էր, որ այս պահին դա էլ ավելի կխարխլի առկա ներքաղաքական խարխլված հիմքերը: Պարոն Բոստանջյան կիսում եք  Մնացականյանի այդ  տեսակետը:

-Ընդհանուր առմամբ ես լրիվ համաձայն եմ նման տեսակետի հետ:Եվ իսկապես դա այդպես է :Սփյուռքում և Հայաստանում էլ այդպիսի նախաձեռնությունները  մտահոգ են , սակայն ուժերը դեռ բավարար չեն: Սակայն Կուբայական  կարգախոսի  նման՝ ԿԱՄ ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ տերմինով պետք է առաջնորդվեն ՝ հիմա կարծում եմ ժամանակն է եկել:

Անկախ ամեն ինչից ուժեղ ենք թե թույլ, ծվատված ենք միևնույն է բոլոր դեպքերում երևույթը անտանելի է դարձել:Ես ուզում եմ ասել, որ կողմ եմ նոր փոփոխությունների  «ընտրություններին»  գործողների հեռացում, կամ մեկ այլ բան ՝միևնույն է մի բան պետք է կատարվի:

Այսօր Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս հանել Անդրկովկասից :

Լինի դա Արևմուտքը, Թուրքիան,  Ռուսաստանը թե Իրանը միևնույն է  ընտրությունների ժամանակ նրանց  «նպաստը» կերևա:

facebook sharing button
telegram sharing button
whatsapp sharing button
messenger sharing button
viber sharing button
linkedin sharing button
Share This