Արցախցի Դավիթ Մինասյանը տեսանյութ է հրապարակել կառավարության պատերի տակ քնած բռնագաղթած տղամարդու մասին

Արցախցի Դավիթ Մինասյանը, որ նմանակում, քննադատում, երբեմն էլ ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, քիչ առաջ Հանրապետության հրապարակից տեսանյութ է հրապարակել, թե ինչպես արցախցի տղամարդը իրիկվա ցուրտ ժամին քնած է  Կառավարության շենքի կամարների տակ:

Դավիթ Մինասյանը հարց է հնչեցնում, թե ով կարող է օգնել այդ արցախցուն, որպեսզի դրսում չքնի:

Դավիթն ասում է, որ եթե ինքն էլ տուն չգտնի, ապա մի քանի օրից այդ արցախցու նման դրսում է քնելու:

Share This