Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու համար Ադրբեջանը 12 ամիս է նախատեսում. Դավիթ Շահնազարյան

«Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը եւ նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը: Այդ ծրագիր-ճանապարհային քարտեզն, ըստ մեր զրուցակցի, նախատեսում է ինտեգրման գործակցի չորս փուլ. Փաստաթղթերի, այդ թվում, առաջին հերթին անձնագրերի փոխարինում ադրբեջանական անձնագրերով, ԼՂ-ում Ադրբեջանական մանաթի ներդրում, Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափում եւ կազմալուծում, Իշխանության ամբողջական հանձնում ադրբեջանական իշխանությանը։ Ծրագրի այլ մանրամասներ Դավիթ Շահնազարյանը չցանկացավ ներկայացնել: Նա նաեւ հայտարարեց, որ այդ ծրագիր-ճանապարհային քարտեզի գործողության համար նախատեսված է ժամկետ՝ 12 ամիս. 3 ամիս յուրաքանչյուր փուլի համար: Կարդացեք

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/07/16/1355513/

Share This