Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ

Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։

Սրբազան Հայրը հանդիպումներ կունենա Արարատի մարզում բնակություն հաստատած արցախահայության հետ:

Հանդիպումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.

1. Հունիսի 26-ին՝ ժամը 11:00 – Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի,

2. Հունիսի 26-ին՝ ժամը 15:00 – Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի,

3. Հունիսի 27-ին՝ ժամը 11:00 – Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի,

4. Հունիսի 27-ին՝ ժամը 15:00 – Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի։

Share This