Արտաշատի մարզադաշտում տեղի ունեցավ Միջհամայնքային պատանեկան
ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել Արարատի մարզի միջհամայնքային պատանեկան ֆուտբոլի գավաթի հանդիպումը Արտաշատի մարզադաշտում։ Առաջնությունը կազմակերպվել էր ԲՀԿ Արարատի մարզային կառույցի համակարգող, քաղաքական-հասարակական գործիչ Գրիշա Վիրաբյանի կողմից։ Այն անցավ բարձր մակարդակով, սպորտային ավյունով ու եռանդով։ Հանդիպմանը ներկա էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում ուշադրության կենտրոնում է մշտապես գտնվում Հանրապետության աճող սերնդի սպորտային դաստիարակությունն ու առողջ ապրելակերպը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նշենք, որ սպորտը միայն խաղ չէ, այլ նաեւ մտածելակերպ ու փիլիսոփայություն եւ ազնիվ խաղի, պայքարի, մրցակցային ոգու դաստիարակումը հատկապես կարեւոր է աճող սերնդի մոտ, ովքեր վաղը դառնալու են մեր պետության քաղաքացիներն ու երկրի ապագայի կերտողները։ Սա նաեւ լավ հնարավորություն է բացահայտելու նոր մարզական անուններ՝ հետագայում կոփելու ու մեծ սպորտի համար պատրաստելու համար։
