Արսեն Սաֆարյանն ու դուստրը՝ Էլենը, կատակել են երգչի մասին կեղծ լուրերի վերաբերյալ

Հայտնիների մասին հաճախ են համացանցում շրջանառվում կեղծ լուրեր։ Նման իրավիճակում վերջերս հայտնվել է նաեւ Արսեն Սաֆարյանը, որը դստեր՝ Էլենի հետ, զվարճալի տեսանյութում ոչ միայն հերքում է դրանք, այլեւ այդ խոսակցություններին վերաբերվում հումորային տեսանկյունից։

Էլեն Սաֆարյանն ինստագրամյան իր «սթորի» բաժնում զվարճալի հոլովակ է ներկայացրել, որում կարդում է այդպիսի լուրերից մեկը՝ «Չարաբաստիկ հիվանդությունը չշրջանցեց Արսեն Սաֆարյանին»։ Այնուհետեւ Էլենը տեսախցիկով ցուցադրում է հայրիկին․ «Լավ ես, չէ՞, պապ»․-հարցնում է նա։ Ինչին երգիչը հումորային ժեստով է պատասխանում։

Տեսանյութում երեւում է նաեւ Արսենի մեկնաբանությունը տվյալ նյութի ներքո․ «Վայ քու․․․»,-գրել է երգիչը։

Share This