Արսեն Հարությունյանը մտավ եզրափակիչ և կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում կպայքարի ոսկե մեդալի համար:

Մեր 61 կգ քաշային ըմբիշը կիսաեզրափակիչ մրցամարտում 5:0 հաշվով հաղթեց ղազախստանցի Ասիլ Այտակինին և առաջին անգամ մտավ եզրափակիչ: Վաղը նա կմրցի ռուսաստանցի Արթուր Չեբոդաևի հետ:

Իսկ ահա 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կիսաեզրափակիչ փուլում լարված պայքարում զիջեց իրանցի Մահամադսադեղ Բիգլար Ֆիրուզպուրբանդպեին: Նա վաղը կպայքարի 3-րդ տեղի համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )