Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»

«

Կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի պատրաստվում տեղափոխվել Թուրքիայի առաջնություն:

Ինչպես հայտնում է «Чемпионат»-ի աղբյուրը, «Գալաթասարայը» կապ է հաստատել «Դինամոյի» հետ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն ինքը՝ խաղացողը, հրաժարվել է բանակցություններից։

Նշենք, որ Portal Transfermarkt-ը Զախարյանին գնահատում է 15 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արսենը մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն։ Այնուամենայնիվ, տրանսֆերը ձախողվեց գործարքի ընթացքում առաջացած դժվարությունների պատճառով:

Այս մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Share This