ԱՐՅՈՒՆՈՏ ՀԱՐՍԱՆԻՔ. Զինված հարձակում՝ հարսանիքի ժամանակ. հարսը սպանվել է

  • Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Ավինյոն քաղաքի մերձակայքում գտնվող գյուղերից մեկում, հարսանիքի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել։ Հարսն սպանվել է, իսկ փեսան ծանր վիրավորում է ստացել։ Սպանվել է նաև հարձակվողներից մեկը։ Վիրավորների թվում նաև 13-ամյա երեխա է։

Դիմակավորված զինված անձինք կրակ են բացել, ապա դիմել փախուստի։ Տեղի դատախազը հայտնել է, որ մեքենայով ժամանած ու կրակ բացած կասկածյալները փախել են ոտքով։

 

Ներկայում տասնյակ ոստիկաններ ու ուղղաթիռ են ներգրավված փախուստի դիմած կասկածյալներին որոնելու գործում։ Նրանց թիվն առայժմ հայտնի չէ։

 

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բռնությունը կարող է կապված լինել թմրանյութերի հետ առնչվող հաշվեհարդարների հետ։

Share This