Արման Նշանյանի ընտանեկան հանգիստը՝ Եգիպտոսում
Թեեւ հանգիստն առավել ասոցացվում է ամառային սեզոնի հետ, հայտնիներից շատերն այն վայելում են հենց այս շրջանում։ Դերասան Արման Նշանյանը երեւանյան ցրտաշունչ աշունը փոխարինել է եգիպտական արեւոտ հանգստով։ Դերասանը Եգիպտոս մեկնել է ընտանիքի հետ։
Արմանն Instagram-ում, պարբերաբար, կիսվում է ճամփորդության կադրերով, որոնցից մեկը սելֆի է՝ Արմանի, կնոջ, դստեր եւ մոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանի մասնակցությամբ։ Մյուս կադրերում Արմանն ու կինն են՝ բուրգերի եւ Սֆինքսի ֆոնին։
Լուսանկարներից մեկին կից Նշանյանը գրել է՝ «1 անգամ հաստատ արժե»։
