«Արթուր Վանեցյանի տոնական ուղերձը Երևանին՝ հավատով, սիրով և հպարտությամբ»
«Համայն հայության մայրաքաղաք, դարերի քայլքից մշակույթ կերտած իմ Երևան, մեր սրտերի մայրաքաղաք, մեր գույների, երգերի ու երազանքների օրրան։ Քո ամեն շունչը պատմություն է, ամեն փողոց հիշողության ժապավեն, արևածագը ապագայի նկատմամբ նոր հավատ։
Շնորհավոր Երևան՝ հազարամյակների հմայքով, բազմանշանակ հոգով ու անսպառ երիտասարդությամբ։
Թող քո ամեն նոր օրը լինի ավելի լուսառատ, քան նախորդը, և թող յուրաքանչյուր երևանցու սրտում միշտ վառվի քո հանդեպ անսահման սերը։
Արթուր Վանեցյան
