Արթուր Ալեքսանյանը ստացավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ու հանեց այն կրծքից (տեսանյութ)

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում վաստակեց փոխչեմպիոնի տիտղոսն ու արժանացավ արծաթե մեդալի:

Մեդալների հանձնման արարողության ժամանակ Ալեքսանյանը ստացավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ու հանեց այն կրծքից:

Ալեքսանյանը եզրափակչում պայքարեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ:

Սա Ալեքսանյանի կարիերայում առաջին օլիմպիական մասնակցությունը չէր, 2012-ի Օլիմպիական խաղերում նա դարձել էր բրոնզե, 2016-ին՝ ոսկե,  2020-ին՝ արծաթե մեդալակիր:

Share This