Արզաքանցյանին հաջողվել է հասնել Դուբայ

Ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Արզաքանցյանը գրել է.

«Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։

Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով

Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։ Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են»,- գրել է նա։

Այնուամենայնիվ, տեղյակ աղբյուրը, փակագծեր չբացելով, միայն ասաց. «Չե՞ք կարծում, որ Արզաքանցյանին հազիվ թե հենց այնպես բռնեին ու նույնքան արագ բաց թողնեին»:

Share This