Արդյունավետ բնական միջոց` անեմիան (սակավարյունություն) բուժելու և կանխարգելելու համար

Անեմիան կամ սակավարյունությունը բավական տարածված հիվանդություն է և կարող է ի հայտ գալ անգամ այն մարդկանց մոտ, որոնք ճիշտ են սնվում: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար արյան անալիզ հանձնել և բուժզննում անցնել՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար:

Բացի այդ, հարկավոր է նաև պարբերաբար անալիզ հանձնել և ստուգել օրգանիզմում մակաբույծների առկայությունը, քանի որ դրանք հաճախ «խլում» են օրգանիզմից երկաթը, վիտամիններն ու այլ միկրոտարրերը, որոնք մարդը ստանում է սննդից:

Անեմիան պայմանավորված է լինում օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակի նվազմամբ: Այս հիվանդության հիմնական ախտանշաններն են ֆիզիկական հյուծվածությունը, հոգնածությունը, էներգիայի պակասը, ապատիան, գունատությունը, վատ տրամադրությունը, իսկ որոշ դեպքերում նաև շնչառական խնդիրներն ու տախիկարդիան (հաճախասրտություն):

 

Սակայն կան պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն շատ արագ ազատվել անեմիայից և կանխել լուրջ հիվանդությունների զարգացումը:

 

Անեմիայի դեպքում առաջին հերթին խորհուրդ է տրվում ամեն օր երկաթով հարուստ մթերք ուտել: Այս տարրի հարուստ աղբյուր է կենդանական ծագման սննդամթերքը՝ հատկապես տավարի լյարդը: Բացի այդ, մեծ քանակությամբ երկաթ են պարունակում նաև ձկներն ու ծովամթերքը: Ընդ որում՝ որոշ ձկնատեսակներ հարուստ են նաև օմեգա-3 ճարպաթթուներով, ինչը նույնպես շատ կարևոր է առողջության պահպանման համար:

 

Բուսական ծագման սննդամթերքի մեջ երկաթով հարուստ են լոբին, ոսպը, ոլոռն ու սիսեռը, ուստի դրանք նույնպես հարկավոր է ներառել սննդակարգում: Բացի այդ, հարկավոր է հարստացնել սննդակարգն այնպիսի բանջարեղենով, ինչպիսին են կաղամբը, սպանախը և բրոկոլին, քանի որ դրանք ոչ միայն համեղ են ու սննդարար, այլև հարուստ են երկաթով, ինչի շնորհիվ օգնում են պայքարել անեմիայի դեմ:

 

Շատ կարևոր է նաև վիտամին C-ով հարուստ մթերքի գործածությունը կամ վիտամին C-ի հավելումների ընդունումը, քանի որ այս վիտամինը նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի կլանմանը:

 

Այս պարզ խորհուրդները կօգնեն պայքարել անեմիայի դեմ, սակայն միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ երկաթի ավելցուկը (հատկապես կենդանական ծագման սննդից ստացված երկաթի) թունավոր է և կապված է քաղցկեղի ու սրտի հիվանդությունների առաջացման հետ, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել և չչարաշահել այս տարրով հարուստ մթերքը: Նման խնդիրներից խուսափելու համար հաճախ խորհուրդ է տրվում օգտագործել երկաթով հարուստ բուսական ծագման մթերք, քանի որ այն այդքան տոքսիկ չէ:

 

Միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ սուրճի, կանաչ թեյի և բուսական թեյերի որոշ տեսակների մեջ պարունակվող տանինները խանգարում են բուսական երկաթի կլանմանը, մինչդեռ վիտամին C-ն նպաստում է դրան: Սա է պատճառը, որ անեմիայի դեպքում խորհուրդ է տրվում խուսափել երկաթի կլանումը խանգարող մթերքից (սուրճ, կակաո, կանաչ թեյ, բուսական թեյեր և այլն) և փոխարենն օգտագործել վիտամին C-ով հարուս մթերք (ելակ, հաղարջ, քաղցր պղպեղ, կիվի, կիտրոն, նարինջ և այլն):

 

Բացի այդ, գոյություն ունի մի արդյունավետ բնական ըմպելիք, որը կօգնի ամրապնդել իմունային համակարգն ու ազատվել անեմիայից: Այս ըմպելիքը հարուստ է երկաթով (բուսական ծագման), ինչի շնորհիվ օգնում է վերականգնել օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը: Միևնույն ժամանակ այն կօգնի մաքրել լյարդը և կարգավորել էրիթրոցիտների ու թրոմբոցիտների մակարդակը:

 

Այս բուժիչ ըմպելիքի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

·         1 հատ միջին չափի գազար (կտրատած),

 

·         ռուկոլայի կամ որևէ այլ կանաչու 6 տերև,

 

·         համեմի 3 ճյուղ կամ նեխուրի մեկ ցողուն,

 

·         1 հատ խնձոր,

 

·         ¼ միջին չափի ճակնդեղ,

 

·         մաղադանոսի 2 ճյուղ,

 

·         1 ճաշի գդալ թարմ քամած հյութ,

 

·         250 մլ մաքուր ջուր,

 

·         1 ճաշի գդալ քունջութի մանրացրած սերմեր:

 

Ըմպելիքի պատրաստման եղանակը.

 

Այս բուժիչ դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել ու մանրացնել մինչև ստացվի համասեռ զանգված:

 

Օգտագործման եղանակը.

 

Ստացված խառնուրդը կարելի է օգտագործել և՛ որպես կանխարգելիչ միջոց անեմիայի դեմ, և՛ որպես անեմիան բուժող միջոց:

 

·         Որպես կանխարգելիչ միջոց օգտագործելու դեպքում խորհուրդ է տրվում ընդունել խառնուրդը շաբաթական 2-3 անգամ մեկական բաժակ դատարկ ստամոքսին:

 

·         Որպես բուժիչ միջոց օգտագործելու դեպքում հարկավոր է ընդունել խառնուրը օրական երկու բաժակ՝ առաջին բաժակն առավոտյան դատարկ ստամոքսին, իսկ երկրորդը՝ երեկոյան ընթրիքից 20-30 րոպե առաջ:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Share This