Արդարադատության նախարարն ազատել է աշխատանքից Միքայել Մինասյանին և նրա ենթակային
ambion-news-ի տեղեկություններով Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը ոչ միայն իր տեղակալներից է ազատվում, այլ նաև առաջարկել է աշխատանքից ազատվել Օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանին և Նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանին: Մեր տեղեկություններով Մխեյանն արդեն իսկ ազատման դիմումը գրել է, իսկ Մինասյանը արձակուրդում է և չի վերադառնա աշխատանքի: Տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Արդարադատության
նախարարության լրատվական վարչություն, որտեղից հաստատեցին, որ Մխեյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայ ն՝ հավելելով, որ Մինասյանն էլ արձակուրդում է:

