Արգենտինան նվաճել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթը, Մեսսին արտասվել է

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է Կոլումբիային և ռեկորդային՝ 16-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը։

Եզրափակիչ հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում և ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների։

Արգենտինայի հավաքականի ավագ ու հարձակվող Լիոնել Մեսսին մեկնարկային կազմում է է եղել, սակայն խաղի 36-րդ րոպեին ստացած վնասվածքի հետևանքով փոխարինվել է 66-րդ րոպեին։ Փոխարինումից հետո Մեսսին չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է։

Share This