Արգենտինայում կորոնավիրուսով վարակումը կանխող հատուկ շիճուկի փորձարկումներ են սկսվել. РИА Новости

Արգենտինայում սկսվել են կորոնավիրուսի դեմ արյան հիպերիմունային շիճուկի փորձարկումները մարդկանց վրա, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով TN հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ շիճուկը Արգենտինայի բացառիկ արտադրանքն է, որի արդյունավետությունն այժմ չորս բուժհաստատությունում բուժում ստացող, միջին և ծանր վիճակում գտնվող 242 պացիենտի վրա է փորձարկվում:
Շիճուկի ներարկումը արյան մեջ պասիվ իմունացման տարատեսակ է, որի նպատակը մարդու օրգանիզմ կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխող հակամարմիններ ներմուծելն է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )