Արա Նախշքարյանի տնային կալանքը փոխարինվել է բացակայելու արգելքով և վարչական վերահսկողությամբ
Փոխվել է Արա Նախշքարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Նախկինում կիրառված տնային կալանքը փոխարինվել է բացակայելու արգելքով և վարչական վերահսկողությամբ։ Որոշման համաձայն՝ տնային կալանքից ազատ արձակված Նախշքարյանը պարտավորվում է առանց իրավասու մարմնի թույլտվության չլքել բնակության վայրը, ինչպես նաև գտնվել վարչական վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 29-ին ձերբակալվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Արա Նախշքարյանը: Ավելի վաղ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել, որով պնդում էր, թե ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։
