Արարատ Միրզոյան. Բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական-քաղաքական կյանքում

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։

Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։

Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական-քաղաքական կյանքում»,- գրել է նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )