Արարատ-Արմենիան առաջին կեսից հետո հաղթում է Դյուդելանժին․ ուղիղ հեռարձակում
22:50
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» խաղի առաջին կեսից հետո հայկական թիմը հաղթում է 1-0 հաշվով։
Խաղի 21-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոց հարվածից մրցակցի դարպասը չկարողացավ գրավել մեր թիմի ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոն, բայց 3 րոպե անց Մայսոն Լիման առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։
22:33
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է «Դյուդելանժին»։ Մայսոն Լիման առաջ է մղել մեր թիմին։ Հավելենք, որ րոպեներ առաջ Անտոն Կոբյալկոն վրիպեց 11-մետրանոց նշակետից։
21:46
Քիչ անց կմեկնարկի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան՝ «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ Խաղին ուղիղ հեռարձակմամբ ժ․ 22:00-ից կարող եք դիտել այստեղ։
Հիշեցնենք, որ մեր թիմը Երևանում կայացած խաղում հաղթել էր 2-1 հաշվով ու իրական շանս ունի դուրս գալու մրցաշարի խմբային փուլ։
Հայաստանի չեմպիոնի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։
Աղբյուր ArmSport.am
