Արարատի մարզում 9-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել․ նա մահացել է

Հուլիսի 20-ին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում, «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Share This