Արարատի մարզում 31-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց. Shamshyan.com

Օգոստոսի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Արարարտի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Հրաչիկ Օ.-ն Այգեզարդ գյուղի Ա. Ղարիբյան փողոցում իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Շուշանիկ Բ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին հայտնել ոստիկանության Մասիսի բաժին:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )