Արամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։
Մասնավորապես, Արամ Խաչատրյան 15 հասցեից մինչև Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։
