Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի համերգային շրջագայության ընթացքում տարբեր քաղաքներում ելույթներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համերգները նվիրված էին Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանին: Բոլոր համերգները անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելիությանը: Լայնորեն լուսաբանվել են հեռուստա-ռադիո հաղորդումների ժամանակ, կազմակերպվել են մամլո ասուլիսներ և վարպետության դասեր:
Համերգները նպաստեցին հայ երաժշտարվեստի տարածմանը և կատարողական ուժերի ճանաչման ընդարձակմանը, որոնց վառ ապացույցն է մեր ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված հյուրընկալող կողմերի շնորհակալական ուղերձները:
Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն մասնակցել է նաև Մեքսիկայում 47-րդ անգամ անցկացվող հռչակավոր «Սերվանտինո» փառատոնին, որին առաջին անգամ հրավիրված էր երաժշտական խումբ Հայաստանից:
Շրջագայությունը կազմակերպվել է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարարության, Մեքսիկայում Հայաստանի դեսպանության և Եվրոպական մշակությային աջակցության հիմնադրամի աջակցությամբ:





