Արամեն ընտանեկան հանգստի համար այս անգամ ընտրել է Հունաստանը Արամեն եւ Աննան այս ամռանն ընտանեկան հանգստի համար ընտրել են Հունաստանի Հալկիդիկի կղզին։ Ինստագրամյան իրենց էջերում ամուսինները պարբերաբար լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակում’ ցույց տալով, թե ինչպես են հանգստանում երեխաների հետ։ Զույգը հանգստի ընթացքում’ օգոստոսի 10-ին նշել է իրենց պսակադրության 7 տարին։ https://bravo.am/news/77560
Օգոստոսի 15-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-ին, 17-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 15-ի ցերեկը, 16-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան 2-3 մ/վրկ, 15-20-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ, 18-19-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։
