Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ընդդեմ թաղապետի

Այս պահին աշխատակիցները թաղապետի հետ գտնվում են Արաբկիրի թաղապետարանի շենքի դահլիճում։ Թաղապետարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել։ Լրագրողների ժամանումից հետո թաղապետը դուրս եկավ իր աշխատասենյակից, աշխատակիցներին հայտնեց , որ սա ներքին խնդիր է , իրենք պետք է հավաքվեն , զրուցեն, նկատի ունենալով , որ լրագրողները չպետք է ներկա լինեն հանդիպմանը ։ Այս պահին լրատվամիջոցների ներկայացուցիչները սպասում են թաղապետարանի միջանցքում։
Նշենք, որ մեզ հայտնի դարձավ, որ թաղապետ Արամ Դանիելյանի որոշմամբ թաղապետարանի աշխատակիցները եռամսյակը մեկ տրվող պարգևավճարները չեն ստացել, փոխարենը Արամ Դանիելյանը պարգևավճար է ստացել 150 տոկոսի չափով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )