Ավտովթար Երևանում․ 22-ամյա վարորդը Altezza-ով Իսակովի պողոտայում բախվել է խաչքարին, կոտրել այն, ապա բախվել էլեկտրասյանը. Shamshyan.com

Այսօր, հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արտավազդ Ենոքյանը իր վարած Toyota Altezza մակնիշի 07 SX 707 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, Ոստիկանության 1033 զորամասի դիմաց բախվել է տեղադրված խաչքարին, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )