Ավարտվեց Գյումրու <<Մագնոն>>ընկերության արտադրամասում ականի որոնման աշխատանքը
Րոպեներ առաջ ավարտվեցին Գյումրու «Մագնոն» ընկերության Խաղահրապարակների և մարզահրապարակների սարքավորումների արտադրամասում տեղադրված ականի որոնման աշխատանքները: Մասնագիտական խումբն արտադրամասում ական չի հայտնաբերել:
Այս մասին ambion.news-ին հայտնեցին ԱԻ նախարարությունից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունն ահազանգ էր ստացել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցին հարակից շինություններից մեկում տեղադրված ականի մասին:
Նշենք, որ ընկերությունում ականի տեղադրման մասին աշխատակիցներն ու «Մագնոն»-ի ղեկավար Աստղիկ Հովսեփյանն իմացել էին ոստիկաններից, երբ նրանք ներկայացրել են տարհանման որոշումը:
