ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 14․01․2022թվականի ժամը 9։30-ին։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

 

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )