Աստղագուշակ հունվարի 16-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, նոր ծանոթություններ, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի: Օրվա երկրոր կեսին բացասական միտումների ազդեցություն կզգացվի: Որոշ դժվարություններ կծագեն: Կարելի է ասել, որ դուք հակված եք չափազանցնելու իրադարձությունների կարևորությունը:
Ցուլ: Այսօր ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է: Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափք ապառիկ գնումներ կատարելուց: Ընտանիքի անդամներն այսօր՝ առավել, քան երբեք, ձեր ուշադրության կարիքն ունեն, անկասկած կնեղացնեք նրանց, եթե շարունակեք զբաղվել միայն սեփական գործերով: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատ նորություններ լսեք, տհաճ լուրեր, որ կստիպեն անհանգստանալ:
Երկվորյակներ: Օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն, այն էլ ՝ շատ լուրջ: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Առողջական խնդիրներ կունենան հատկապես այն Երկվորյակները, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով: Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ ստացված լավ լուրերը՝ կուրախացնեն:
Խեցգետին: Հնարավոր է սեր առաջին հայացքից, ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն, իսկ հարաբարությյունները հրաշալի զարգացում կունենան: Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով, դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում, որն առավել կարևոր է ձեզ համար:
Առյուծ: Օրվա ընթացքում հնարավոր է ինքնազգացողության վատացում՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Սննդային թունավորման վտանգը մեծ է:Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք, եթե ամենայն պատասխանատվությամբ չմոտենաք հարցին և անտեսեք այն: Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ ձեզ, թե՛ մտերիմներին:
Կույս: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև հին պարտքի վերադարձ: Այսօր ցանկալի չեն խոշոր գնումները: Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Սիրելիի հետ տարաձայնություններ ունենալու վտանգը մեծ է: Սակայն, եթե ներողամիտ լինեք և որոշ զիջումների գնաք, ապա ձեզ կհաջողվի փրկել իրավիճակը:
Կշեռք: Հրաշալի օր է փոքրիկ գնումներ կատարելու հաար: Ստացված դրամական միջոցները թույլ կտա ձեռք բերել իրեր, որոնց մասին վաղուց երազել էիք: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք: Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել, հաստատաեք նոր ծանոթությյուններ:
Կարիճ: Նպատակահարմար օր է ուղևորությունների, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք, իսկ ստացված տեղեկատվությունը հետագայում՝ աշխատանքի մեջ, օգտակար կլինի: Կարող եք տարբեր բնույթի, մեծամասշտաբ նախագծեր իրականացել: Համոզված եղեք, որ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա:
Աղեղնավոր: Այսօր կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում: Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, հաճելի անակնկալներ: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան միջոցառումներ կազմակերպել:
Այծեղջյուր: Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար: Հարկ եղած դեպքում՝ մտերիմները պատրաստ են օգնության հասնել: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա, նաև պատրաստվել տեղափոխության: Օրվա երկրորդ կեսը նվիրեք ակտիվ հանգստին: Կարող եք ուղեվորությունների մեկնել, ժամանակ անվցկացնել մաքուր օդում, զբաղվել սպորտով:
Ջրհոս: Ընդհանուր առմամբ, օրը լավ կանցնի: Կհասնեք այն ամենին, ինչին վաղուց ի վեր ձգտել եք: Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու ձեր ունակությունը: Օգնության խնդրանքով կդիմեք նրանց, ովքեր ի վիճակի չեն մերժել ձեզ: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են:
Ձկներ: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:Հնարավոր է որոշակի դրամական շահույթ: Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևաբար, օրվա այս հատվածում, ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ սպորտով զբաղվելիս առանձնակի զգուշավոր եղեք: Ձեզ համար թանկ իր կորցնելու հավանականությունը մեծ է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )