Ասում են` դրական մտածեք, որ բարին կատարվի։ Ես էլ որոշեցի փախչել մռայլ մտքերից ու էլի երազանքների գիրկն ընկա.Անահիտ Միրիջանյան

Ասում են` դրական մտածեք, որ բարին կատարվի։ Ես էլ որոշեցի փախչել մռայլ մտքերից ու էլի երազանքների գիրկն ընկա։??
Մի պահ պատկերացրի, որ մեր երկրում բոլորն իրենց տեղերում են` իրավաբանը պաշտպանում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքները, անկախ նրա ով լինելուց, դատավորը արդար որոշում է կայացնում, որովհետեւ ազնիվ է, արդար և գիտակցում է, որ կարմայի օրենքները հստակ գործում են, ուսուցիչը սիրով ու ուրախությամբ է գիտելիք փոխանցում, մտածել սովորեցնում ու կրթում, կրթում…, արմունկներով (և ոչ միայն) իր ճանապարհը հարթող անտաղանդի փոխարեն տաղանդավորն է տեղ զբաղեցնում ու գնահատվում, երկրի տնտեսությունը խելոք տնտեսագետն է զարգացնում, իսկական բժիշկն է քեզ բուժում, ազնիվ լրագրողն է զբաղվում լրագրությամբ և բավարարվում դրանով, սանտեխնիկն իր գործն է լավ անում և չի միջամտում բարդ գեոպոլիտիկական զարգացումներին իր «հանճարեղ» խորհուրդներով, մե’ր երկրի ԱԱԾ-ն է պաշտպանում մեր պետության անվտանգությունը, իսկ ոստիկանը` ոչ միայն իշխանավորի, այլ նաև իմ ու քո ապահովությունը, ժողովրդի «ծառաները» սիրում են ժողովրդին, և որ այս բոլորի աշխատանքը համակարգում է կենսագրություն ու խորը գիտելիքներ ունեցող, ինքն իրեն հարգող, արագ կողմնորոշվող, կառավարման հմտություններ ունեցող, դիվանագիտությունից ու գլոբալ քաղաքականությունից հասկացող, խիստ, բայց հոգու խորքում բարի, ներկայացվելի, իր երկիրն ու ժողովրդին անսահման սիրող, արժանապատիվ, իմաստուն կառավարիչը…, երազում եմ ու ժպտու՜մ…
Հեռախոսիս զրնգոցը ինձ վերադարձրեց խելակորույս ու անհեթեթ իրականություն, որտեղ շունը շապիկ է հագած, կատուն` վարտիք, և դեմքիս սառեց ապուշ ժպիտս։
?

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )