Ասանժի գործը պաշտոնապես փակված է, նա ազատ է արձակվել

Հյուսիսային Մարիանյան կղզիների դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին  վաղաժամկետ  ազատ է արձակել՝ ցույց տալով, որ գործը փակված է, գրում է Guardian թերթը։

«Ես ձեզ ազատ եմ արձակում,  ազատ արձակվելուց հետո ձեզ չեմ վերահսկի», – մեջբերում է հրատարակությունը դատավորի խոսքերը։

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել, գրում է Associated Press-ը։

Ասանժն ընդունել է մեղքը ամերիկյան ռազմական գաղտնիքների հրապարակման միակ քրեական մեղադրանքով, նշում է պարբերականը: Դատարանը հաշվի է առել նրա պատժի կրման ժամանակը և որոշել է, որ հետագա ազատազրկում չի պահանջվում:

WikiLeaks-ի գործունեությունը կշարունակվի, սակայն դատարանը պարտավորեցրել է վերացնել փաստաթղթերը․

«Կասկած չունեմ, որ պարոն Ասանժը նախկինի պես կպաշտպանի ազատության և թափանցիկության գաղափարները։ Չի կարելի խլացնել այդ ձայնը»,- նշել է փաստաբանը։

Share This