Առողջ սնունդը քրոնիկական սթրեսի ժամանակ կորցնում է իր օգտակար հատկությունները

Քրոնիկ սթրեսի ժամանակ մարդու մարմինն ավելի քիչ սննդանյութեր է քաղում առողջ սննդից: Այս մասին MedNews.it պորտալին տված հարցազրույցում ասել է Միլանի ինստիտուտի առաջատար նյարդաֆիզիոլոգ Ջանլուկա Ֆերարինին։

Իտալացի գիտնականների թիմը լայնածավալ հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի 150 կամավորներ։ Փորձի մասնակիցները հետևել են միջերկրածովյան սննդակարգին, որը պահանջում է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ, ձուկ, թռչնամիս և ծովամթերք օգտագործել: Այս մթերքները հարուստ են առողջարար ճարպերով և հակաօքսիդանտներով։

Մասնակիցների արյան մեջ բորբոքային բիոմարկերների վերլուծությունը ցույց է տվել, որ խրոնիկական սթրեսի պայմաններում մարմնում պրոբորբոքային ցիտոկինների (հատուկ մոլեկուլների) մակարդակը մնում է բարձր՝ անկախ սննդակարգի որակից: Այս էֆեկտը կապված էր սննդանյութերն արդյունավետորեն կլանելու մարդու ունակության վատթարացման հետ:

Սթրեսի ազդեցությունը հատկապես ընդգծված է եղել 45 տարեկանից բարձր կանանց մոտ։ Այս տարիքային կատեգորիայի մասնակիցների մոտ նկատվել են նյութափոխանակության խանգարումներ, և սննդանյութերի կլանման համար պատասխանատու ֆերմենտների ակտիվությունը նվազել է 60-70%-ով:

Share This