Առաջին ընթերցմամբ ընդունվեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանը փոխանցելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը: Նշենք, որ այս օրինագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավոր Գաբրիելյանն ասել է, որ ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիները առավել քան երբեւէ պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Ավելին շատ քաղաքացիներ, արդեն իսկ սոցկայքերում տեղադրում են տարբեր իրավախախտումների տեսանյութեր, լուսանկարներ, որոնց հիման վրա մեծամասամբ վարչական վարույթ է հարուցվում: Նա հավելել է, որ սույն նախագծի նպատակն է այդ ողջ գործընթացն ավելի կարգավորելը: Ընդ որում տեսանկարահանած քաղաքացու անձնական տվյալների գաղտնիությունը ապահովելու է։ Սիսակ Գաբրիելյանը նաեւ ասաց, որ օնլայն ռեժիմը սահմանել են նրա համար, որ ոստիկանության աշխատակիցը շատ հստակ իմանա, որ դա կատարվել է հստակ այսինչ օրն ու տեղը ՝GPS համակարգի միջոցով: Կստեղծի հատուկ էլեկտրոնային հավելված: Դրա համար նախատեսված է 30-50 մլն դրամ՝ կախված իր ֆունկցիոնալությունից: Գաբրիելյանը նշեց, որ հավելվածը օգտակար կլինի նաև վթարների դեպքում մեքենայի տեղը GPS համակարգի միջոցով շուտ հասկանալու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )