Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում սպասվում են հորդառատ անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ
Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
