Աչքաթող չենք անում համակարգային զարգացումը․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համարում է, որ անցնող տարվա ընթացքում իշխանությունները շարունակել են համակարգային բարեփոխումները։

Ավանեսյանը շեշտում է՝ 2022-ը ծանր մարտահրավերներով լի տարի է եղել, բայց մյուս կողմից էլ՝ համակարգային զարգացման։

«Մենք մշտապես փորձում ենք աշխատել երկու ուղղությամբ։ Ճգնաժամային իրավիճակները հասցեագրելու հետ մեկտեղ, աչքաթող չենք անում նաեւ համակարգային բարեփոխումները»,-ասաց նա՝ մանրամասնելով, թե ինչ ասել է համակարգային բարեփոխումներ։

«Պետք է ասեմ, որ 2022-ին բավական մեծ աշխատանք է տարվել, ընդ որում աշխատում ենք մի շարք ուղղություններով՝ թե՛ մասնագետների վերապատրաստման, թե՛ ենթակառուցվածքների բարելավման, ինչու չէ՝ առողջապահական ծրագրերին հասանելիություն ապահովելու ուղղությամբ»,-նշեց նա։

Առողջապահության նախարարը 2023թ․-ից ակնկալում է խաղաղություն։

«Խաղաղություն մեր երկրին, սահմաններին, ընտանիքների ներսում։ Ես վստահ եմ, որ մեր ստեղծագործ, տոկուն, ուժեղ ժողովուրդը հնարավոր ամեն զարգացման համար ունի այդ պոտենցիալը»,-հավելեց նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )