Աշնանային տաք նախուտեստ՝ կարտոֆիլով գնդիկներ

Եթե չգիտեք, թե ինչ անել եփված սառը կարտոֆիլի հետ, մի շտապեք դեն նետել այն կամ սովորական աղցան պատրաստել։ Դրանից կարելի է ցնցող տաք նախուտեստ պատրաստել, որը հաճելիորեն կզարմացնի ձեր տնեցիներին։

Այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, եփված կարտոֆիլն է, երկու ձու, ցանկացած տեսակի պանիր եւ մի քիչ ալյուր։ Մնացած բաղադրիչները՝ ըստ ձեր հայեցողության եւ երեւակայության։ Անձամբ ես ավելացնում եմ սխտոր եւ ուրց կամ ծիտրոն։ Այս կերակուրը հարմար է նրանով, որ կարելի է ավելացնել այն ամենը, ինչ կա սառնարանում՝ հավի մնացուկներ, երշիկ, բեկոն, եփված եգիպտացորեն, պեստո սոուս։ Այն արագ է պատրաստվում։

шар.jpg (73 KB)

Կարտոֆիլը եւ պանիրը քերում ենք, ավելացնում ենք ձու (1-2 հատ՝ կախված կարտոֆիլի քանակությունից), խառնում ենք եւ ավելացնում մի քիչ ալյուր (կես բաժակ)։ Ստացված զանգվածից գնդիկներ ենք պատրաստում եւ տապակում եռացող բուսայուղի մեջ։ Հենց որ դրանք կարմրում են՝ կերակուրը պատրաստ է։

шар1-1.jpg (76 KB)

Խորհուրդ եմ տալիս այն մատուցել թթվասերի սոուսով։ Թթվասերի մեջ ավելացրեք հունական համեմունք։ Եթե ձեռքի տակ դրանից չունեք, ապա կարելի է ավելացնել սամիթ կամ անանուխ, մի պճեղ սխտոր, աղ եւ պղպեղ՝ ըստ ճաշակի։

шар2-1.jpg (117 KB)

Share This