
Ռուսաստանում Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հետազոտությունների համաձայն, քաղաքացիների 45 տոկոսը վստահ է, որ իրենց երկիրն ունի լավ հարաբերություններ Չինաստանի հետ։ 30 տոկոսը քաղաքացիների վստահ է, որ Ռուսաստանն ունի լավ հարաբերություններ Բելառուսի հետ, իսկ 21 տոկոսը՝ Ղազախստանի հետ։
Ապա արդեն գալիս են Սիրիան ու Թուրքիան՝ 13 տոկոս ցուցանիշով, Հնդկաստանն ու Ֆրանսիան՝ 10 տոկոս ցուցանիշով, Գերմանիան 9 տոկոս ցուցանիշով, Վենեսուելան ու Ֆինլանդիան 5 տոկոս ցուցանիշով։ Հայաստանը, կարելի է ասել, վերջին տեղերում է։ Ռուսների միայն 4 տոկոսն է կարծում, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն լավ հարաբերություններ։ Նույնքան է նաեւ Ճապոնիայի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի հետ լավ հարաբերությունների առկայության մեջ համոզվածների տոկոսային ցուցանիշը։
