
Ինչպես հայտնի է, այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հրդեհ էր բռնվկել, որի հետեւանքով տուժել էր հինգ մարդ, ու որը հանգեցրել էր վերելակային կառուցվածքի փլուզմանը։ Ըստ Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովի, պարզվել է հրդեհի պատճառը։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհը սկսվել է այն պատճառով, որ շենքի բնակիչներից մեկն անզգույշ էր վարվել կրակի հետ։ Ընդ որում, այդ բնակիչը եղել է հարբեցող։ Ներկայումս հրդեհն արդեն հանգված է։ Նշենք, որ տուժածները հիմնականում ծխահարվածներ են։
