Աշխարհում հիմա պատվաստման ակտիվ գործընթաց է, մեզ մոտ մի քիչ կարծեք լճացած վիճակ լինի, գուցե բյուջեում փող չկա մասսայական պատվաստման համար․ Անահիտ Ավանեսյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե որքան կրկնակի վարակակիրներ կան:

Ամբողջ աշխարհում հիմա պատվաստման ակտիվ գործընթաց է գնում և նույնիսկ պատվաստանյութերի համար պատերազմներ են գնում, թե որն է ավելի լավը, որն է ավելի վատը, բայց մեզ մոտ մի քիչ կարծեք լճացած վիճակ լինի: Հիմա մի կողմից հասկանում եմ, միգուցե բյուջեում փող չկա մասսայական պատվաստման համար, բայց ՀՀ-ն քաղաքացին ենթադրենք ուզում է պատվաստվի երբ է կարողանալու գնալ և պատվաստվել»,- ասաց պատգամավորը և նկատեց, որ Վրաստանը առանց պատվաստման իր երկիր չի թողնում մտնել և ենթադրեց, որ եվրոպական մյուս երկրներն էլ դա կիրառեն:

Անահիտ Ավանեսյանը նախ հայտնեց, որ մեզ մոտ մինչև 300 կրկնավարակի օրինակ ունենք: «Բայց նրանք ենթակա են մանրամասն վերլուծության, քանի որ որպեսզի անվանումը դնենք կրկնավարակ, պետք է չափանիշների պատասխանի՝ առաջին երկրորդ թեստավորման արդյունքում գոնե 90-օրյա ժամկետ պետք է լինի և ուսումնասիրություններ են իրականացնում, որոնց արդյունքները շուտով կներկայացնենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատվաստման գործընթացին, նախարարը պատասխանեց.«Ամբողջ աշխարհում մրցավազք է պատվաստանյութ ձեռք բերելու և Հայաստանը ևս ամբողջ ուժով լծված է՝ մի շարք հարթակներով այդ գործընթացը ապահովելուն: Այս պահին Կառավարությունը բավական ֆինանսական միջոցներ հատկացրել է այս պրոցեսը իրականացնելու և ունենք նախնական պայմանավորվածություն, կնքված պայմանագրիր, որի շրջանակում պետք է ունենանք պատվաստանյութ, բացի այդ, ունենք երկկողմանի համաձայնություն Ռուսաստանի Դաշնության հետ այդտեղից ակնկալում ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծում և ամբողջ թափով պետք է իրականացնենք պատվաստման գործընթացը»:Նա հայտնեց, որ այս պահին իրականացնում են միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողի պատվաստումը և մոտ վեց հարյուր քաղաքացի այդ խմբերից պատվաստվել է: Նա նշեց, որ պատվաստումը ամենալավ միջոցն է վարակի դեմ և մասնավոր հիմունքներով աջակցում են, որ ընկերությունները կարողանան գնումներ անել և ռիսկի խմբում չպատկանող քաղաքացիները վճարման արդյունքում կարողանան պատվաստվել և այդ գործընթացը ընթացքի մեջ է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )