Աշխարհում կապկի ծաղիկ հիվանդությունից մահացել է մոտ 150 մարդ

Աշխարհում կապկի ծաղիկ հիվանդությամբ վարակվածների թիվն կազմել է 87,9 հազար մարդ։ Մահացությունների թիվն այս հիվանդությունից, կազմում է 146 մարդ։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Տարածվածությունը 111 երկիր է։ Նշված թիվը, ըստ ԱՀԿ-ի, վերաբերում է լաբորատոր ստուգումներով հաստատված դեպքերին։ Մայիսի 26-ից ի վեր, վարակակիրների թիվը ավելացել է 552-ով։ Մայիսի 29-հունիսի 4 ընկած ժամանակահատվածում վարակակիրների թիվը նվազել է 3 տոկոսով նախանցյալ շաբաթվա համեմատությամբ։ Եվրոպայում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում, ըստ ռեգիոնների եթե դիտարկենք, նկատվել է հիվանդացության աճ։ Եվրոպայում աճը գրանցվել է Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում, իսկ Հվ-Արլ Ասիայում՝ Թաիլանդում։ Վարակակիրների թվով առաջին տեղերում են՝ Միացյալ Նահանգները՝ 30,2 հազար, Բրազիլիան՝ 10,9 հազար, Իսպանիան՝ 7,55 հազար, Ֆրանսիան՝ 4,14 հազար, Կոլումբիան՝ 4,09 հազար, Մեքսիկան՝ 4,02 հազար, Պերուն՝ 3,8 հազար, Մեծ Բրիտանիան՝ 3,75 հազար, Գերմանիան՝ 3,69 հազար եւ Կանադան՝ 1,49 հազար վարակակիրներով։ Հիվանդների 96,2 տոկոսը տղամարդիկ են, որոնք հիմնականում գտնվում են 29-41 տարեկանների տարիքային խմբում։

Share This