Աշխարհում առաջին անգամ սեքսուալ աշխատողներին իրավունքներ տրամադրելու օրենք է ընդունվել

Բելգիացի սեքսուալ աշխատողները ստացել են հիվանդության պատճառով արձակուրդ, հղիության նպաստ և կենսաթոշակ ստանալու իրավունքներ՝ աշխարհում նմանատիպ առաջին օրենքի համաձայն, գրում է The Guardian-ը։

Մայիսին օրենսդիրները քվեարկեցին սեքսուալ աշխատողներին ցանկացած այլ աշխատողի տրամադրվող նույն աշխատանքային պաշտպանությունը հատկացնելու օգտին՝ փորձելով կանխել չարաշահումը և շահագործումը:

Օրենքը, որն ուժի մեջ է մտել կիրակի օրը, սեքսուալ աշխատողների համար երաշխավորում է աշխատանքային պայմանագրերի կնքում և իրավական պաշտպանություն։ Այն նպատակ ունի վերացնել 2022 թվականին ստեղծված «գորշ տարածքը», երբ Բելգիայում սեռական բիզնեսը ապաքրեականացվեց, բայց առանց սեքսուալ աշխատողներին պաշտպանություն կամ աշխատանքային իրավունքներ տրամադրելու, ինչպիսիք են գործազրկության նպաստները կամ առողջության ապահովագրությունը:

Օրենքի համաձայն, սեքսուալ աշխատողներն իրավունք ունեն մերժել սեռական զուգընկերներին կամ որոշակի գործողություններ կատարել և ցանկացած պահի կարող են դադարեցնել դա։ Նրանց չի կարելի աշխատանքից ազատել այս մերժումների համար։

Share This